Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գետնանուշը մաքրում է անոթները խոլեսթերինից

Գետնանուշը մաքրում է անոթները խոլեսթերինից

Նյու-Դելիի համալսարանի հնդիկ գիտնականները ուսումնասիրել են գետնանուշի ազդեցությունը օրգանիզմի վրա: Պարզվել է, որ համեղ հոտ ունեցող կանաչ ընկույզներն օգտակար են սրտանոթային համակարգի համար:

 

Գետնանուշում առկա նյութերը նպաստում են արյան մեջ խոլեսթերինի կրճատմանը, ինչը պաշտպանում է աթերոսկլերոզից ու իշիմիկ հիվանդություններից:

Մյուս ընկույզազգիների շարքում  գետնանուշի մեջ ավելի շատ լյուտեին է պարունակվում, բետա-կարոտին ու գամմա-տոկոֆերոլ: Այս բաղադրիչները կարեւոր են օրգանիզմում A եւ E վիտամինների սինթեզման համար: Լյուտեինը պատասխանատու է մաշկի առողջ տեսքի համար և նպաստաում է տեսողական գործառույթներին: Կանաչ ընկույզների մեջ հակաօքսիդանտները թույլ չեն տալիս անոթային պատի վրա «վատ» խոլեսթերինի կուտակմանը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ընդ որում, պետք չէ մոռանալ, որ գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է: Արյան և տեսողության լավացման, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել օրական 5-6 ընկույզ: Աղի գետնանուշից խորհուրդ է տրվում առհասարակ հրաժարվել, քանի որ այն կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ